«Սեբաստացիներ» վոկալ համույթը՝ մասնագիտական ինքնակրթության և զարգացման հարթակ

281

«Սեբաստացիներ» վոկալ համույթն ինձ համար հայտնագործություն էր, որտեղ ազգային միջավայրն ու ժամանակակից մոտեցումը համատեղվում են նոր գույներով, մոտեցումներով և մասնագիտական վերլուծությամբ: Ազգային երգի միաձայն պարզ մեղեդին բազմաձայնեցվում է՝ չխախտելով ազգայինի երանգները, կառույցը, մտածողությունը:

Դասավանդողների աշնանային դպրոցի օրագիր. 24.10 — 28.10

img_6080

                    24.10  Երկուշաբթի

9.00 — 9.30 — ընդհանուր պարապմունք Նոր դպրոցում

10.00 — 11.20 — «Սեբաստացիներ» երգչախմբի պարապմունք

13.00 — 14.00  —  առարկայական խորհդատվություն ինքնակրթության դպրոցի մասնակցի

14.00 — 15.00 — «Սեբաստացիներ» վոկալ համույթ

                    25.10  Երեքշաբթի

9.00 — 9.30 — ընդհանուր պարապմունք Նոր դպրոցում

13.00 — 14.00 — Առարկայական խորհդատվություն ինքնակրթության դպրոցի մասնակցին.

                    26.10  Չորեքշաբթի

9.00 — ընդհանուր պարապմունք Մամարյա սրահում Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի խմբի հետ

10.00 — 11.30 — «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի պարապմունք

13.00 — 14.00 —  առարկայական խորհդատվություն ինքնակրթության դպրոցի մասնակցին.

                    27.10  Հինգշաբթի

9.00 — 10.00 — պարատուն, ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

11.00 — 12.30 — «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հոկտեմբերիկ» ստուգատես

12.30 — 13.00 — ընդմիջում

13.00 — 14.00 —«Սեբաստացիներ» վոկալ համույթ

14.00 — 15.00 — առարկայական խորհդատվություն ինքնակրթության դպրոցի մասնակցին.

                    28.10 Ուրբաթ

9.00 — 10.00 — պարատուն և ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

11.00 — 12.30 — Բլոգավարություն

12.30 — 13.00 — ընդմիջում

13.00 — 14.00 — առարկայական խորհդատվություն ինքնակրթության դպրոցի մասնակցին.

Մանկավարժության լաբորատորիա

«Գրաբարյան օրերի» շրջանակներում 4-1 դասարանը՝ Սբ. Երրորդություն եկեղեցում

Ընկեր Վանուհու կողմից առաջարկ ստացա «Գրաբարյան օրերի» շրջանակներում 4.1 դասարանի աշակերտների հետ համատեղ մասնակցել իր կողմից կազմակերպվող նախագծին:

Այն տեղի ունեցավ «Սուրբ Երրորդություն» եկեղեցում:

Սիրով կատարեցի Մեսրոպ Մաշտոցի «Յոյս իմ ես դու տեր» և «Լոյս Փառաց» շարականները:

Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ երեխաներին տալու հոգևոր դաստիարակություն և ճաշակ: Քանզի, այսօր ոչ բոլոր վայրերում է հնարավոր գտնել հոգևոր, պարզ, մաքուր մթնոլորտ:

Իսկ հոգևորի կարիք առհասարակ ունենք բոլորս, որի ամենապարզ հաղորդելու միջոցներից մեկը հենց երգեցողությունն է:

Կատարումները կարող եք ունկնդրել այստեղ` 4-1 դասարանը՝ Սբ. Երրորդություն եկեղեցում:

 

 

Երգում ենք Կոմիտաս

Կոմիտասյան օրերի շրջանակներում Նոր Դպրոցի 1.1 դասարանի հետ հնարավորություն ունեցա մեկնելու Բյուրական, հանդիպելու Անտառուտի միջնակարգ դպրոցի երեխաներին և ուսուցչական կազմին:

Հանդիպման վայրը Բյուրականի սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին էր, որտեղ հանդիպեցինք Տեր Հորը, ստացանք իր օրհնությունը, այնուհետև երեխաների համար իմ առաջարկով կատարեցի Կոմիտասի «Առավոտ Լուսո» և «Հայր մեր» շարականները:

Մի պահ ինձ թվաց եկեղեցում մեծահասակներ են նստած, այդքան լուռ, զարմացած և մեծ ոգևորությամբ էին նրանք լսում:

Շարունակությունը և լուսանկարները կարող եք ունկնդրել Հռիփսիմե Առաքելյանի բլոգում:

Երգում ենք Կոմիտաս

 

Կոմիտասյան օրեր. Հարավային և Արևելյան դպրոցների երաժշտական հանդիպում

«Պարապմունք — համերգ»    նախագծով 06.10-ն, ժամը 12.00-ին հանդիպեցին Հարավային և Արևելյան դպրոցների սովորողները

Երաժշտության դասավանդողներ՝ Տաթև Ստեփանյան, Մարինե Մկրտչյան

Նպատակ

  • Կոմիտասյան երգացանկի կատարման ցուցադրում,
  • խմբային կատարման հմտությունների զարգացում:
  • ազգային երաժշտական մտածողության ձևավորում,

Ընթացք

Արևելյան դպրոցի սովորողները քայլելով, երգելով գալիս են Հարավային դպրոց: Դպրոցի մոտ նրանց դիմավորում են Հարավային դպրոցի 3-րդ դասարանի սովորողները: Դպրոցի հարակից տարածքում միացյալ կատարում են Կոմիտասի ազգային երգերի մշակումները, նրա ստեղծագործությունները:

Պարապմունք – համերգը շարունակում է դպրոցում, որտեղ կատարվում են կոմիտասյան, հոգևոր ստեղծագործություններ: